Գինի «Տակառ Areni Rose» ռոզե 0.75լ


Ապրանքի նկարագրությունը` Գինի վարդագույն 13%
Հայկական զարդանախշերը ունեն յուրահատուկ կախարդանք: Ամեն անգամ դրանց նայելիս Դուք տեսնում եք մի մասնիկ, որը մինչ այդ չէիք նկատել: Նույնը վերաբերվում է «Տակառ» գինուն. ամեն անգամ ըմպելիս նորովի եք բացահայտում այն:
Վայոց Ձորի բարձրադիր լեռնային գոտում աճեցվող Արենի հնագույն խաղողը մարմնավորում է Հայաստանի գինեգործության բազմադարյա պատմությունը: Հազարամյակներ շարունակ աճելով իր սեփական արմատների վրա` այն մեզ է հասել էնդեմիկ յուրօրինակությամբ: «Տակառ» վարդագույն գինին Արենու նուրբ արտահայտումն է` պարուրված կաղնե տակառների հնացման նրբերանգներով: Պահպանել և մատուցել 8 օC պայմաններում:

AMD 6100

Կատեգորիաներ՝ ,