«Սեյ Չիզ»-ը էլիտար պանրների մասնագիտացված առաջին խանութն է Երևանում: Մեր մոտ դուք կարող եք գնել լավագույն բարձրորակ պանիրներ Անգլիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Իտալիայից, Հոլանդիայից եւ այլ երկրներից: «Սեյ Չիզ»-ում ներկայացված է նաև հայկական պանիրների լավագույն տեսականին: Բացի պանիրներից մեր խանութում վաճառվում են չատնիներ, մարմելադներ ու սոուսներ պանրի համար: Այս բրիտանական սոուսների առավելությունն այն է, որ նրանք չեն պարունակում սնձան (գլուտեն): «Սեյ Չիզ»-ում դուք կարող եք գտնել նաև տարբեր հարմար ու բարձրորակ պանրի աքսեսուարներ BOSKA հայտնի ընկերությունից:

Մեր առաքելությունն է Հայաստանում զարգացնել պանիր ուտելու ու պանիրը ուրիշ ուտելիքների հետ համատեղելու եվրոպական մշակույթը և պատմել յուրաքանչյուր պանրատեսակի պատմությունը և բնութագիրը:

Մենք պատրաստ ենք անել ամեն բան, ինչ մեր ուժի մեջ է, որ դուք սիրահարվեք պանրին, քանի որ պանիրը կենդանի ապրանք է և դրա մասին գիտելիք ունենալը ամբողջ աշխարհում ոչ պակաս կարևոր է, քան գինու կամ սիգարի մասին գիտելիքները: