Առաքում

Ընդհանուր տեղեկություններ

Say Cheese.am-ի առաքման ծառայությունը` նույն Say Cheese-ի առաքման ծառայությունն է: Բացի ինտերնետային եղանակից, պատվերներն ընդունվում են նաև  գործող 012 575-000 հեռախոսահամարի միջոցով:
Say Cheese.am -ում Դուք ընտրում եք Ձեր նախընտրած ապրանքը, նշում հասցեն, ուր պետք է առաքվի այն, հեռախոսահամարը, նախընտրելի ժամանակահատվածը` օրը և ժամը, ինչպես նաև տալիս հավելյալ տեղեկություններ, եթե դրա անհրաժեշտությունը կա: Օրինակ` Դուք կարող եք վարորդին հուշել, թե ինչպես հեշտությամբ գտնել Ձեր շենքը, նշել, որ դուռը հարկավոր է թակել, այլ ոչ թե զանգել և այլն: Ամեն դեպքում, ունենալով Ձեր ֆիքսված և/կամ բջջային հեռախոսահամարները` մեր առաքիչը կարող է կապ հաստատել Ձեզ հետ և ճշտումներ կատարել:

Ի տարբերություն բազմաթիվ այլ առցանց խանութների և առաքման ծառայությունների` Say Cheese — ում չկան պատվերի սահմանափակումներ` գումարի, քաշի և թվաքանակի նվազագույն կամ առավելագույն շեմ: Դա նշանակում է, որ Դուք կարող եք պատվիրել ցանկացած ապրանք, որը ներկայացված է մեր կատալոգում: Անկախ նրանից` Դուք պատվիրել եք 1000 թե 100 000 դրամի, 100 գ. կամ 100 կգ. ապրանք` Ձեզանից կգանձվի բացառապես տվյալ ապրանքի սահմանված արժեքը և տեղափոխման վարձը:

Գինը, աշխարհագրությունը և ժամանակացույցը

— Say Cheese առաքումն իրականացվում է` Երևան քաղաքի ամբողջ տարածքում:

— Առաքումը և վճարումն իրականացվում են միայն ՀՀ դրամով:

— Առաքման արժեքը կլինի 1000-1400 դր. Երևան քաղաքի տարածքում:

— Պատվերների ընդունվում են  11.00-23.00

Պատվերի կարգավիճակը և պատմությունը 

Կայք մուտք գործելուց հետո, Դուք հնարավորություն եք ունենում Ձեր անձնական էջում հետևելու պատվերների պատմությանը և տեսնել այս կամ այն պատվերի ամսաթիվը, կարգավիճակը, ինչպես նաև զամբյուղի արժեքը:

Առաքման պայմանները

Եթե ցանկանում եք ստանալ պատվերը երկու տարբեր հասցեներում, խնդրում ենք ձևակերպել երկու տարբեր պատվեր: Մեկ պատվերի շրջանակներում ապրանքը կարող է առաքվել միայն մեկ հասցե:

Հնարավոր են դեպքեր, երբ Դուք պատվերը Say Cheese.am -ում ձևակերպելուց հետո մտաբերում եք այլ ապրանքներ, որոնք հարկավոր էր պատվիրել կամ առաջանում է այդպիսի անհրաժեշտւթյուն: Այդ դեպքում Դուք կարող եք ձևակերպել նոր պատվեր կամ կապվել մեզ հետ 012 575-000 հեռախոսահամարով  և խնդրել աշխատակցին ավելացնել անհրաժեշտ ապրանքը Ձեր պատվերին:

Վճարում

Վճարման եղանակները

     Say Cheese.am -ում պատվերի համար վճարումն իրականացվում է մի քանի եղանակով:

  1. Online վճարում: Մեր կայքում online վճարումներն իրականացվում են  Idram, Telcell, Arca, Master, Visa, Amex վճարային համակարգի միջոցով: Եթե արդեն գրանցված եք այդ համակարգում, ապա համապատասխան տարբերակն ընտրելուց և պատվերը հաստատելուց հետո, կհայտնվեք տվյալ վճարային համակարգի կայքում, որտեղ անհրաժեշտ է մուտքագրել այդ համակարգում Ձեր օգտանունն ու գաղտնաբառը և կատարել վճարումը:
  2. Կանխիկ: Սա նշանակում է, որ Դուք Ձեր պատվիրած ապրանքի և դրա առաքման դիմաց վճարում եք պատվերը ստանալիս` կանխիկ գումարով: Առաքիչը տրամադրում է Ձեր ՀԴՄ կտրոնը: Անհրաժեշտության դեպքում կարող է տրամադրվել նաև հաշիվ-ապրանքագիր: Կայքի համապատասխան էջում այս տարբերակն ընտրելուց հետո Դուք նաև նշում եք` արդյոք անհրաժեշտ է բերել մանր:
  3. Idram, Telcell վճարային համակարգերով: ԻԴՐԱՄ-ը ու Telcell-ն էլեկտրոնային վճարման համակարգեր են, որոնք հնարավորություն են տալիս ինտերնետ միջավայրում կատարելու վճարումներ ՀՀ դրամին համարժեք միավորներով:
  4. Say Cheese. am -ում ԻԴՐԱՄ-ով ու Telcell-ով վճարելու համար հարկավոր է պատվերի ձևակերպման «Վճարում» քայլում ընտրել ԻԴՐԱՄ-ը կամ Telcell-ը, հաստատումից հետո անցնել ԻԴՐԱՄ-ի կամ Telcell-ի կայք և գումարը փոխանցել Ձեր հաշվից: 
  5. Բանկային փոխանցում: Այս տարբերակն ընտրելուց հետո տեսնում եք մեր հաշվի համարը, որին հարկավոր է փոխանցել պահանջվող գումարը:

Եթե նախապես պայմանագիր եք կնքել մեզ հետ, ապա պատվերը կարող եք ստանալ անմիջապես կամ Ձեր նախընտրած ժամանակ, առանց սպասելու գումարը մեր հաշվին հայտնվելուն: Կորպորատիվ հաճախորդների համար կսահմանվի հատուկ պայմաններ: Հարկավոր կլինի զանգահարել 012 575-000 հեռախոսահամարով: 

Եթե չեք ցանկանում պայմանագիր կնքել, ապա առաքումը կիրականացվի միայն գումարը մեր հաշվին հայտնվելուց հետո: Այդ ժամանակ մեր աշխատակիցն անմիջապես կապ կհաստատի Ձեզ հետ և կհամաձայնեցնի առաքման կոնկրետ ժամը: Պատվերի հետ կուղարկվի նաև համապատասխան հաշիվ-ապրանքագիրը:

Կանխիկ վճարման պայմանները

Կանխիկ վճարումն իրականացվում է պատվերը ստանալու պահին: Մեր առաքչին իրավունք է վերապահվում հետ վերադարձնել առաքված ապրանքը, եթե պատվիրատուն առաջարկում է դրա դիմաց վճարել հետագայում:

Դոլարով կամ այլ արտարժույթով կանխիկ վճարումները չեն ընդունվում, քանի որ դրանք հակասում են ՀՀ օրենսդրությանը: Կախված Ձեր բնակավայրից` մեր առաքիչը կարող է առաջարկել իր ծառայությունները` փոխանակել Ձեր արտարժույթը մոտակա փոխանակման կետում և նոր միայն ստանալ գումարը:

Կայքում ներկայացված ապրանքների գները վերջնական են և ներառում են բոլոր հարկերը: